Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 12.09.2023թ. կայացած նիստի

12.09.2023

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 30.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 30.08.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 22.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 22.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 12.116 կետով ներկայացված «Լիմբո Քրաշ» խաղի անցկացման կարգում նշել բազմապատկիչների միջակայքը, որից խաղացողը ընտրում է բազմապատկչի չափը:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 22.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 22.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացումների 12.115 կետով ներկայացված «Ատլանտիս» խաղի անցկացման կարգում՝
- անհրաժեշտ է հստակեցնել շահումը որոշելու կարգն այն դեպքում, երբ մեկ ձողի վրա հրման արդյունքում տեղակայվում են մեկից ավելի օղակներ:
- անհրաժեշտ է հստակեցնել՝ խաղի ընթացքում հինգ օղակ մեկ ձողի վրա տեղակայելուց հետո, հաջորդ երկու նետման համար շահման բազմապատկիչը կկրկնապատկվի դրույթը, քանի որ խաղի անցկացման կարգում նշված է, որ օղակների քանակը 3-ն է:
- անհրաժեշտ է հստակեցնել Բոնուսային խաղում շահումը որոշելու կարգն այն դեպքում, երբ մեկ ձողի վրա տեղակայվում են մեկից ավել օղակներ:
4. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 21.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 21.08.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների 1-ին կետով խմբագրվող 5.1.1.2.1 Պլինկո խաղի անցկացման կարգում սահմանված առավելագույն շահման գումարի չափին վերաբերվող դրույթն անհրաժեշտ է հանել կամ նախատեսել դրույթ, որում կսահմանվի խաղադրույքի և շահման բազմապատկչի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն վերը նշված խաղի համար սահմանված առավելագույն շահման գումարի չափին:
Կանոնակարգի փոփոխությունների 2-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.2 Դայս սլոթ խաղի անցկացման կարգում`
ա) անհրաժեշտ է նշել ծրագրի կողմից «Քիչ» և «Շատ» կոճակների դաշտերում գեներացվող թվերի միջակայքը:
բ) անհրաժեշտ է hստակեցնել այն դրույթը, համաձայն որի՝ խաղացողն ընտրում է «Քիչ» կամ «Շատ» կոճակներից մեկը (որոնց վրա համակարգի կողմից գեներացվում են թվեր), քանի որ խաղի անցկացման կարգի շահման փաստի արձանագրմանը վերաբերվող դրույթում նշվում է, որ խաղացողը շահում է, երբ 0-ից մինչև 99.99 միջակայքից գեներացված թիվը համընկնում է խաղացողի կողմից ընտրված միջակայքին:
գ) սահմանված առավելագույն շահման գումարի չափին վերաբերվող դրույթն անհրաժեշտ է հանել կամ նախատեսել դրույթ, որում կսահմանվի խաղադրույքի և շահման բազմապատկչի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն վերը նշված խաղի համար սահմանված առավելագույն շահման գումարի չափին:
- Կանոնակարգի փոփոխությունների 4-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.4 Հայ-Լո սլոթ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել, թե քանի խաղաքարտից բաղկացած և քանի կապուկով է ընթանալու խաղը, նշել նաև բազմապատկիչների միջակայքը, ինչպես նաև «բարձր կամ նույնը» և «ցածր կամ նույնը» շահման տարբերակներից պարզ չէ՝ համեմատվում են խաղաքարտերի արժեքները, թե դրանք պետք է լինեն նույնատիպ:
- Կանոնակարգի փոփոխությունների 6-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.6 Մայնս սլոթ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահումը որոշելու կարգը, ինչպես նաև՝ բազմապատկիչների միջակայքը՝ հաշվի առնելով խաղում նշված հնարավոր շահումի 6 000 000 առավելագույն չափը:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 21.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 21.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բիգ Բեդ Վուլֆ Լայվ» խաղի անցկացման կարգում.
ա) «Հիմնական խաղի Շահումներ»-ի աղյուսակը վերանվանել «Հիմնական խաղի վճարումներ» անվանմամբ, քանի որ որոշ համակցությունների համար, կախված բազմապատկիչներից, խաղացողներին վերադարձվում է որոշակի գումար,
բ) նշել «Լայվ Բոնուս» խաղում «Մալթիփլայեր Քըլեքթ» փուլում բազմապատկիչների միջակայքը,
գ) հստակեցնել՝ ինչպես է որոշվում «Լայվ Բոնուս» խաղի «Անիվ» փուլում կուտակված բազմապատկիչների չափը, եթե անիվի սլաքը կանգ է առնում «դեղին» հատվածի վրա, մասնավորապես՝ ինչ ազդեցություն են ունենում անիվի «դեղին» հատվածի վրա նշված x1,x2 և x7 բազմապատկիչները,
դ) «Լայվ Բոնուս» խաղում, բացի ընդհանուր շահումը որոշելուն վերաբերող օրինակից, սահմանել նաև դրույթ, որում կնշվի շահումը որոշելու կարգը, ինչպես նաև շահումների ամփոփմանը վերաբերող դրույթում «շահումներ» բառերը փոփարինել «բազմապատկիչ» բառերով:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`