Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

05.09.2023Թ. N 17/19785-2023 ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԱՐԱՄՈ ԲԱԴԵՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ /«ՖԱՐՄ Ա.Բ.Ա» ՍՊԸ/

18.09.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 29.1-ին հոդված

Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և 2023 թվականի հուլիսի 07-ին հարուցված թիվ 070723-1789 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Դուք (անձը հաստատող փաստաթղթով) կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրու բաժնում (ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անի թաղամաս 5-րդ փողոց, 8-րդ շենք, «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ):

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհի 14

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`