Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ N 0349 «ՖԱՐՄ Ա.Բ.Ա» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

19.10.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59 հոդված

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. «ՖԱՐՄ Ա.Բ.Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արամո Բադեյանի.
1) սույն կարգադրագիրը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ապահովելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիս 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելված 3-ի 43.1-ին կետով սահմանված պահանջների կատարումը՝ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնել.
ա. դեղատանն աշխատանքն իրականացնող՝ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները,
բ. դեղատանն աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը,
գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը,
դ. դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը։
2) իրականացված միջոցառումների վերաբերյալ եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդ օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն կարգադրագիրը ենթակա է ծանուցման «ՖԱՐՄ Ա.Բ.Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամո Բադեյանին` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս, Վ.Համբարձումյան փողոց, տուն 23 հասցեով։

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհի 14

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`