Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Լևիկ Պավելի Սարգսյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

19.10.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՆԳՆ Ոստիկանության ՇՄՎ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին «Պոբեդա» ավիաընկերություն» ընկերության Գյումրի-Մոսկվա թիվ 856 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Լևիկ Պավելի Սարգսյանի /ծնված՝ 06.11.1976թ., անձնագիր՝ AU0585860, հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Ապարան, Մաշտոցի փ․, տուն 23 / կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի օգոստոսի 10-ին կազմված թիվ 11 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լևիկ Պավելի Սարգսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Կցվում է

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Էլ. փոստ`