Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ` ՎԱՀԵ ԹՈՐԳՈՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԹԻՎ թիվ ՎԴ-350 վարչական վարույթի արդյունքում «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ում արձանագրված խախտումների արձանագրության կազմման վերաբերյալ

02.11.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՔԱՂԱՔԱՑԻ` ՎԱՀԵ ԹՈՐԳՈՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Ք.ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱՆԹԱՇՅԱՆ ՓՈՂ. 8-ՐԴ ՇԵՆՔ, ԲՆ. 49


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ ՎԴ-350 վարչական վարույթի արդյունքում «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ում արձանագրված խախտումները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 10:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցված թիվ ՎԴ-350 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ․ 129, 5-րդ հարկ)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատարող՝ Գարիկ Պողոսյան
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն
հեռ. 65-05-53 (20)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`