Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 08.11.2023թ. կայացած նիստի

10.11.2023

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 27.10.2023թ. թիվ 01/6-3/64599-2023 գրությունը, համաձայն որի՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի համար հերթական տարեկան պետական տուրքը (600.000.000 ՀՀ դրամ) վճարվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի փոխարեն 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված 450.000 ՀՀ դրամը տույժի գումարը վճարվել է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, և ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ պետական տուրքի, հարկերի և վճարների գծով պարտավորություններ չունի և առաջնորդվելով Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա կետով` արձանագրել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.10.2014թ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 27.10.2023թ. թիվ 01/6-3/64604-2023 գրությունը, համաձայն որի՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) 23.10.2023թ. դրությամբ ունեցել է 35.100 ՀՀ դրամի դրոշմանիշային վճարի ժամկետանց պարտավորություն, որը վճարել է 26.10.2023թ.: Ընկերությունը 26.10.2023թ. դրությամբ պետական տուրքի, հարկերի և վճարների գծով պարտավորություններ չունի և առաջնորդվելով Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով` արձանագրել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացմամբ ավելացվող «Խաղային հաշվի լիմիտավորում» հասկացության մեջ օգտագործվող այն դրույթը, համաձայն որի՝ Կազմակերպչի կողմից խաղացողի խաղային հաշվի նկատմամբ կանոնակարգով կամ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում սահմանվում է խաղային հաշվի համալրման և խաղային հաշվից ելքագրման սահմանաչափ, հակասում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «զ» կետին (Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը՝ խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը) և «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին՝ մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 25.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ««ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 25.10.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով ավելացվող՝ «Խաղադրույքներ Վոլտայում» 4.16.22 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ են իրենցից ներկայացնում Վոլտայի տեսամարցախաղերը և որ սպորտաձևերի վրա են տարածվում կազմակերպչի կողմից առաջարկվող խաղադրույքները:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
7. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
8. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
9. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
10. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 26.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 26.10.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացումներով ավելացվող՝ «Պատասխանատու խաղ» հասկացությունը և «Հատուկ խաղային հաշվի սահմանափակումներ», «Պատասխանատու խաղ» ենթակետերի դրույթները չեն համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում և դրանք կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`