ԱՄԵՆԱՊԱՏԻՎ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՐ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՌԱՖԱԵԼ 21-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ թիվ Վ/Դ-474 վարչական վարույթի արդյունքում «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունում արձանագրված խախտումների վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին
16.11.2023
ԱՄԵՆԱՊԱՏԻՎ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՐ
ՌԱՖԱԵԼ 21-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
ՀԱՍՑԵ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, Ք. ԳՅՈՒՄՐԻ, ԱԹԱՐԲԵԿՅԱՆ 82
էլ. հասցե՝ armorda@web.am
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-474 վարչական վարույթի արդյունքում «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա. Արմենակյան 129):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ