Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 08318900 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

01.12.2023

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.11.2021թ–ին տրվաշ թիվ ՇԴ3/0538/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապաններ Արտակ Ֆրունզեի Ավետիսյանից, Տիգրան Մաքսիմի Սահակյանից և Արթուրիկ Ֆրունզեյի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության բռնագանձել 1.200.346 /մեկ միլիոն երկու հարյուր հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ 50 /հիսուն/ լումա, որից 976.580 ՀՀ դրամը վարկի մնացորդ գումարն է, 209.750 ՀՀ դրամը հաշվարկված տոկոսագումարն է, 14.016,50 ՀՀ դրամը ժակետանց վարկի տույժի գումարն է:
Սկսած 26․02․2021 թվականից՝ վարկի մնացորդ գումարի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել մինչև 13.02.2023 թվականը ներառյալ և Արտակ Ֆրունզեի Ավետիսյանից, Տիգրան Մաքսիմի Սահակյանից և Արթուրիկ Ֆրունզեյի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության բռնագանձել տոկոսներ՝ տարեկան 24% տոկոսադրույքով:
Սկսած 26․02․2021 թվականից՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ տույժերի հաշվարկը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,13% տոկոս տոկոսադրույքով և Արտակ Ֆրունզեի Ավետիսյանից, Տիգրան Մաքսիմի Սահակյանից և Արթուրիկ Ֆրունզեյի Ավետիսյանից համապարտության կարգով բռնագանձել հօգուտ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության:
Արտակ Ֆրունզեի Ավետիսյանից, Տիգրան Մաքսիմի Սահակյանից և Արթուրիկ Ֆրունզեյի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության բռնագանձել 24.007 /քսանչորս հազար յոթ/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
24.10.2023թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`