Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Միհրան Գարեգինի Քոչինյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

06.12.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՇՄՎ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ի «Պոբեդա ավիաուղիներ» ավիաընկերության Մոսկվա - Գյումրի թիվ 855 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Միհրան Գարեգինի Քոչինյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք,Վահագնի փ․3, տուն 24 ) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև ԱՄՕ ՓԲԸ «Շիրակ» Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 13-ին կազմված թիվ 12 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Միհրան Գարեգինի Քոչինյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Կցվում է

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Էլ. փոստ`