Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ալիսա Աբրահամյանին ԱՁ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, 13.12.2023թ. համար 2007

14.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«13» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում №__________
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ստացված թիվ /70-3/61824-2023 գրության հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հարուցված թիվ 201023-2494 վարչական վարույթի նյութերը,
2. 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N 2050 արձանագրությունը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի վերաբերյալ ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ /70-3/61824-2023 գրությունը, Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հարուցվել է թիվ 201023-2494 վարչական վարույթը` «Աբրահամյան Ալիսա» ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ /70-3/61824-2023 գրության և անհատ ձեռնարկատեր Ալիսա Աբրահամյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 14-ին ներկայացրած գրավոր հայտարարության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Հովհաննես Հարությունյանը (անձնագիր AU0589521) 2023 թվականի հուլիսի 12-ին առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) կատարել է խոհարարի աշխատանք, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Անհատ ձեռնարկատեր՝ Ալիսա Աբրահամյանը պատշաճ կարգով ծանուցվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին, սակայն գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով այն կազմել առանց իր ներկայության։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2050 արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ծանուցագրի հետ միասին ուղարկվել է անհատ ձեռնարկատեր Ալիսա Աբրահամյանին։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակված վարչական իրավախատման վերաբերյալ գործի քննությանը անհատ ձեռնարկատեր Ալիսա Աբրահամյանը չի ներկայացել, սակայն ներկայացրել է գրավոր միջնորդություն գործի քննությունն իր բացակայությամբ անցկացնելու մասին։

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հոկտեմբերի 13-ին ստացված թիվ /70-3/61824-2023 գրությունում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր՝ Ալիսա Աբրահմայանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի հայտարարությունը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է Հովհաննես Հարությունյանը 2023 թվականի հուլիսի 12-ին աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է անհատ ձեռնարկատեր Ալիսա Աբրահամյանը (անձնագիր՝ AB0450971, 1997-01-31, 011-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Ալիսա Աբրահամյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ալիսա Աբրահամյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար։

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Ալիսա Աբրահամյանին, որպես խախտում թույլ տված անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել անհատ ձեռնարկատեր՝ Ալիսա Աբրահամյանին, հասցե՝ քաղաք Երևան, Կորյունի 1ն․ 10-30, էլ․ փոստ՝ aliasa_abrahamyan@icloud.com։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳԻՐԳՈՐՅԱՆ




Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097 ։

Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`