Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՍԱԴՈՒԼԻՆԱ ԱՁ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԹԻՎ 1962 ՈՐՈՇՈՒՄ)

19.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված




«04» դեկտեմբեր 2023թ. ք. Երևան


Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 03-ի թիվ ՎՎ-2423-Ա հրամանը,
2․ 2023 թվականի հոկտեմբերի 03-ի N 031023-2394 վարչական վարույթը կարճելու մասին № 2515 որոշումը,
3․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N 03/23107-2023 ծանուցագիրը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 1843 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 03/25444-2023 ծանուցագիրը և Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքի 2023 թվականի նոյեբերի 23-ի թիվ 1410550 հայտարարությունը.


Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ստացված թիվ /70-6/57800-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 03-ի թիվ ՎՎ-2423-Ա հրամանի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ` Մարգարիտա Ասադուլինա Ա/Ձ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 03-ի թիվ ՎՎ-2423-Ա հրամանի հիման վրա մասնագետների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 09-ին Մարգարիտա Ասադուլինա Ա/Ձ-ի ք. Երևան, Կենտրոն, Ադանայի փ., 42 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1.ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ստացված թիվ /70-6/57800-2023 գրությունը և արձանագրությունը,
2. Ա/Ձ Մարգարիտա Ասադուլինաի կողմից լիազորված անձ Կարեն Ասադուլինի 2023 թվականի հոկտեմբերի 09-ի գրությունը (հայտարարությունը)։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի հունիսի 12-ի դրությամբ Ալեքսանդր Ստարուշկոն և Դիանա Կրուգլենկոն Մարգարիտա Ասադուլինա ԱՁ-ում աշխատել են առանց օրեսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կազմվել է N 1843 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Անհատ ձեռնարկատեր Մարգարիտա Ասադուլինաին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
2023 թվականի դեկտեմբերի 04-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Մարգարիտա Ասադուլինան չի ներկայացել և նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունն անցկացնել առանց իր մասնակցության:


2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ 2023 թվականի հունիսի 12-ի դրությամբ Ալեքսանդր Ստարուշկոն և Դիանա Կրուգլենկոն «Մարգարիտա Ասադուլինա» Ա/Ձ-ում աշխատել են առանց օրեսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Անհատ ձեռնարկատեր Մարգարիտա Ասադուլինան (Անձնագիր՝ 41 08 181879, տրված 2009-11-13, 470-010-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Մարգարիտա Ասադուլինաի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Մարգարիտա Ասադուլինան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Մարգարիտա Ասադուլինաին որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչուր դեպքի համար, ընդամենը 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Մարգարիտա Ասադուլինաին՝ ք. Երևան, Կենտրոն, Ադանայի փ., 42, (էլ․փոստ asadulina.m.r@gmail.com):
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`