Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 00114227 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

10.01.2024

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.10.2012թ–ին տրված թիվ ՇԴ3/0208/02/12 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Վաղինակ Սոյրաբի Աբրահամյանից հօգուտ Ալլա Ալեքսանդրի Սիլկայի՝ որպես վերջինիս խնամքին գտնվող երեխաների՝ Սոյրաբ Վաղինակի Աբրահամյանի՝ ծնված 18.05.2008թ եւ Ալյոնա Վաղինակի Աբրահամյանի՝ ծնված 14.02.2010թ, ապրուստի միջոց ալիմենտի գումար բռնագանձել յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 15000/տասնհինգ հազար/ ՀՀ դրամ` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Ալիմենտի բռնագանձման սկիզբը հաշվել 17.08.2012թվականից:
14.11.2023թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`