Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ Վ/Դ 443 վարչական վարույթը կարճելու մասին

30.01.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ No __________
ԹԻՎ Վ/Դ-443 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Դավիթ Վարդանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հարուցվել է թիվ Վ/Դ-443 վարչական վարույթը` «Ունում» ՍՊԸ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1174-Ա հրամանի հիման վրա նախատեսվել է «Ունում» ՍՊԸ-ում 2023 թվականի հոկտեմբերի 02-ից մինչև հոկտեմբերի 09-ը ներառյալ իրականացնել զննում։ Վերոնշյալ հրամանը փոստային առաքմամբ ուղարկվել է Ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանին, որը վերադարձվել է՝ «Տեղափոխված» նշումով։
Զննում իրականացնելու նպատակով մասնագետները 2023 թվականի հոկտեմբերի 02-ին և 06-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված՝ «Ունում» ՍՊԸ-ի իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենք բն. 4/1։ Կատարված այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում այլևս գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 02.10.2023թ. և 06.10.2023թ. արձանագրություններ)։

Տեսչական մարմինը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին «Ունում» ՍՊԸ-ի փաստացի գործունեության իրականացման և հասցեի(ների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 01/71-6/62390-2023 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ «Ունում» ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է՝ քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենք բն.4/1։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի գ կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հարուցված թիվ Վ/Դ-443 վարչական վարույթը Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 06/22979-2023 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք դարձած հանգամանքի վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։
Վերոնշյալ որոշումը փոստային առաքմամբ ուղարկվել է «Ունում» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանին, որը վերադարձվել է՝ «Չի պահանջվել» նշումով։
2023 թվականի նոյեմբերի 01-ին և նոյեմբերի 24-ին մասնագետները վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու նպատակով կրկին այցելել են ք. Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենք բն. 4/1 հասցե։ Կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 01.11.2023թ. և 24.11.2023թ. արձանագրությունները)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇԵՑԻ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հարուցված թիվ Վ/Դ-443 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Ունում» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանին (հասցե՝ քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենք բն.4/1) և քաղաքացի Դավիթ Վարդանյանին (էլ. փոստ։ vardanyandvt@gmail.com)։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Էլ. փոստ`