Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում N 0156, 01.02.2024թ. Վարչական տույժ նշանակելու մասին

07.02.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված



Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ 01/70-16/70422-2023 գրության հիման վրա հարուցված թիվ 301123-2722 վարչական վարույթի նյութերը,
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի հունվարի 19-ի թիվ
03/976-2024 ծանուցագիրը,
3. Վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 0157 արձանագրությունը,
4. Վարչական իրավախախտման գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03/1440-2024 ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ 01/70-16/70422-2023 գրությունը, 2023 թվականի նոյեմբերի 30-ին հարուցվել է թիվ 301123-2722 վարչական վարույթը` «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր՝ Մխիթար Կոստանյանի կողմից 2024 թվականի հունվարի 09-ին ներկայացված գրավոր բացատրությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Պարույր Եղիկյանը և Գևորգ Մխիթարյանը 2023 թվականի հունիս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ում աշխատել են, որպես բանվոր՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) ։
Անհատ ձեռնարկատեր՝ Մխիթար Կոստանյանը պատշաճ կարգով ծանուցվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, որին չի ներկայացել, սակայն ներկայացրել է միջնորդություն՝ այն իր բացակայությամբ կազմելու խնդրանքով։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի հունվարի 26-ին կազմվել է թիվ 0157 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Անհատ ձեռնարկատեր՝ Մխիթար Կոստանյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին։
2024 թվականի փետրվարի 01-ին Տեսչական մարմնում նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Մխիթար Կոստանյանը չի ներկայացել, միաժամանակ, ներկայացրել է միջնորդություն՝ այն իր բացակայությամբ քննելու խնդրանքով։


2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ 01/70-16/70422-2023 գրությունում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Մխիթար Կոստանյանի 2024 թվականի հունվարի 09-ի գրավոր բացատրությունը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Պարույր Եղիկյանը և Գևորգ Մխիթարյանը 2023 թվականի հունիս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ում աշխատել են առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) որպես բանվոր։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է անհատ ձեռնարկատեր՝ Մխիթար Կոստանյանը (ՆՔ՝ 004210746, տրված 09.03.2015թ., 052-ի կողմից, հասցե՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան 2 նրբ., 29 տուն)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Մխիթար Կոստանյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Մխիթար Կոստանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր` պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Մխիթար Կոստանյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի (անհատական իրավական ակտի) աշխատող պահելու յուրաքանչյուր դեպքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․5-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Մխիթար Կոստանյանին, հասցե՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան 2 նրբ., 29 տուն, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։



ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ





Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)

Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
______________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`