Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՇԱՀՄԻՐԶԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ>> Ա/Ձ-ի մոտ հարուցված վարչական վարույթի հրաման և ծանուցում։

27.02.2024

Հայտատու` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 169․5 հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 29․1-ին հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահից 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստացված թիվ 01/70-8/71590-2023 գրությունը, ներկայացված կից արձանագրությունը և նյութերը տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Լուկաշին 4 փ․ /21/ հասցեում գրանցված «ՇԱՀՄԻՐԶԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ Ա/Ձ-ում (ՀՎՀՀ` 49620474), ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի փաստական հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոն (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116 կամ էլ. փոստ info@hlib.am, aatmejmiatsin@hlib.am) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Հովհաննես Էդվարդի Մայիլյանի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը,
2. Ռոզա Հովհաննեսի Ավագյանի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը,
3. Վերը նշված աշխատակիցների հետ ստուգման պահին աշխատանքային պայմանագիր չունենալու վերաբերյալ բացատրագիր:
Անհրաժեշտ է ծանուցումը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում տրամադրել վերը նշված փաստաթղթերը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116

Հեռ..` +374023520100

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`