Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

14.02.2024Թ. ԹԻՎ 0292 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ 21.02.2024Թ. ԹԻՎ 13/3582-2024 ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԺԻԿ ՕՆԻԿԻ ԲԱՍԵՆՑՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի՝ 14-րդ մասի 1-ին կետ և 15-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2024 թվականի մարտի 12-ին, ժամը 1500–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 20-ի N 23110658 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2024 թվականի փետրվարի 14-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26):
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է 2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 0292 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։

Հասցե` Ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`