Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմել և ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի ապրիլի 8-ին հայտարարված մրցույթի հանձնաժողովում։

06.03.2024

Հայտատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հհ կառավարության 22.04.22թ․N 539 որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմել և ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի ապրիլի 8-ին հայտարարված մրցույթի հանձնաժողովում։
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու¬թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 28-ը:
Դիմումում անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին` 010 58 37 51 հեռախոսահամարով

Հասցե` ք․Երևան Կառավարական թիվ 3 շենք

Հեռ..` 010583751

Վեբ կայք` http://www.mlsa.am

Էլ. փոստ`