Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության տնօրեն Սերժիկ Բասենցյանի

11.03.2024

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ









N _____________________

«___ » ________________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ՝ info@hlib.am


ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով 2024 թվականի փետրվարի 13-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) մուտքագրված «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Անահիտ Բասենցյանի (այսուհետ նաև՝ Բողոքաբեր) վարչական բողոքը 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 23110658 ստուգման ակտի 3-րդ և 4-րդ կետերի (այսուհետ՝ Ստուգման ակտ) իրավաչափությունը ստուգելու նպատակով՝ Տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 13-ին հարուցվել է բողոքարկման վարույթ:
Բողոքարկման վարույթի ընթացքում Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է լսում, որի օրվա և ժամանակի մասին «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչը պատշաճ չի ծանուցվել։
Տեսչական մարմնի կոմից 2024 թվականի մարտի 05-ին նշանակվել է ևս մեկ լսում, ինչի մասին ծունուցումներ են ուղարկվել Անահիտ Բասենցյանի էլեկտրոնային փոստին, «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության տնօրեն Սերժիկ Բասենցյանի ինչպես բնակության և աշխատանքի վայրի հասցեներով, այնպես էլ վերջինիս էլեկտրոնային փոստին, սակայն վերջիններս կրկին պատշաճ չեն ծանուցվել։
Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Վերոնշյալ իրավական նորմերը հիմք ընդունելով՝ պետք է արձանագրել, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել կողմի լսված լինելու իրավունքը՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու նպատակով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ»:
Սույն դեպքում վերադաս բողոքի հիման վրա Տեսչական մարմնում բողոքարկման վարույթը հարուցվել է 2024 թվականի փետրվարի 13-ին, ուստի բողոքարկման վարույթի ժամկետ ավարտվում է 2024 թվականի մարտի 13-ին։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով, նախատեսված դեպքում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքարկման վարույթի ընթացքում վարչական վարույթի հասցեատերը չի ներկայացել վարչական վարույթի ընթացքում կազմակերպված լսումներին և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը և Տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 1879-Ա հրամանով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. 2024 թվականի փետրվարի 13-ին հարուցված վարչական (բողոքարկման) վարույթի ժամկետը կասեցնել 60 օր ժամկետով:
2. Սույն որոշումը ծանուցել «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության տնօրեն Սերժիկ Բասենցյանին (հասցե՝ ք. Երևան, Նոր նորքի 7-րդ զանգված, 41 շենք, 7 բն, ք.Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 22 շենք, բն. 46, էլ. հասցե՝ boris.kocharyan@taccount.am), «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Անահիտ Բասենցյանին (էլ.փոստ՝ basentsyan.anahit@gmail.com):


ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան 26

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`