Թիվ 10479288, 10479296 կատարողական վարույթներով պարտապան Անուշ Գրիգորի Սաղաթելյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
15.03.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Գ.Թովմասյանի կողմից 09.02.2024թ-ին ընդունվել է որոշում թիվ 10479288, 10479296 կատարողական վարույթներով պարտապան Անուշ Գրիգորի Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Գագարին, Երիտասարդական փողոց, շենք 8, բնակարան 27 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ