Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցված թիվ Վ/Դ-557 վարչական վարույթը կարճել՝ վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ չբերելու հիմքով

19.03.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ



N _____________________________

« » _______________ 2024թ.

ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (374-10) 65-05-53
Էլ․ փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-557 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Քրիստինա Լյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցվել է թիվ Վ/Դ-557 վարչական վարույթը` «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ, 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1445-Ա հրամանը՝ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին մասնագետները զննում իրականացնելու նպատակով այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Հակոբ Հակոբյան 3/1։ Կատարված այցի ընթացքում պարզվել է, որ «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ն տվյալ հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 06-ի այցի արձանագրությունը)։
Տեսչական մարմինը, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի փաստացի գործունեության իրականացման և հասցեի(ների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 01/71-6/74988-2023 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի գործունեության հասցեն է՝ քաղաք Երևան, Հակոբ Հակոբյան 3/1։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու նպատակով մասնագետները 2023 թվականի դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 21-ին այցելել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի գործունեության հասցե՝ քաղաք Երևան, Հակոբ Հակոբյան 3/1։ Նշված հասցեում կատարված այցերի ընթացքում «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ն կրկին չի հայտնաբերվել (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի այցի արձանագրությունները)։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 4-րդ մասը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցված թիվ Վ/Դ-557 վարչական վարույթը 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 01/28161-2023 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք հանդիսացած հանգամանքի վերանալը (բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը)։
Մասնագետները 2024 թվականի փետրվարի 19-ին և փետրվարի 22-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Հակոբ Հակոբյան 3/1։ Նշված հասցեում կատարված այցերի ընթացքում «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ն կրկին չի հայտնաբերվել (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 19-ի և 2024 թվականի փետրվարի 22-ի այցի արձանագրությունները)։
Միաժամանակ, վարչական վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը փոստային առաքման միջոցով ուղարկվել են «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Սվետլանա Սավելևային (հասցե՝ ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/1), սակայն փոստային ծառայության կողմից ետ են վերադարձվել՝ «անհայտ» նշումով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդված 1-րդ մասի «ե1» կետի համաձայն՝ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը»:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-րդ մասի «ե1» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցված թիվ Վ/Դ-557 վարչական վարույթը կարճել՝ վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ չբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ԻԹ ՍԵԼԵՔՇԸՆ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Սվետլանա Սավելևային, հասցե՝ ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3/1 և դիմումատու Քրիստինա Լյանին, էլ․ հասցե՝ Kristinalyan16@gmail.com։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Ք/ Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`