Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ուղարկվում է թիվ 11813748 կատարողական վարույթով պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը

19.03.2024

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
ԴԱՀԿ մասին օրենքի 28, 28.1 հոդվածներ

Պարտավորեցնել պատասխանող Աննա Նազարյանին ֆեյսբուքյան «Աննա Նազարյան» և «Ondin Sirene» /Օնդին Սիրեն/ օգտանվամբ իր էջերում հրապարակել հայցվոր Հրանտ Նազարյանի արժանապատվությունը, որպես ծնողի բարի համբավն արատավորող վիրավորական և զրպարտող տեղեկությունների հերքում և հրապարակային ներողություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույնով հերքում եմ իմ՝ Աննա Նազարյանիս կողմից Հրանտ Արայի Նազարյանի վերաբերյալ հրապարակված այն տեղեկությունները, որ նրա միջամտությամբ երեխան դպրոցում ենթարկվել է բռնությունների և հետապնդումների, Հրանտ Նազարյանը վախեցրել և սպառնացել է երեխային, ունի ալիմենտային պարտավությունները կատարելու պարտականությունից խուսափելու մտադրություն և երեխաներին լքելու արատավոր անցյալ, ինչպես նաև ներողություն եմ խնդրում Հրանտ Նազարյանից նրան «տականք» անվանարկելով վիրավորելու համար:»։

Հասցե` ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16

Հեռ..` 060-713-535

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`