Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 15.04.2024թ. կայացած նիստի արձանագրությունից

15.04.2024

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «3.17.38 ԹԻ-ՔԻՔ» և «3.17.39 Թի-Բասկետ» խաղերի անցկացման կարգերի «Հատուկ դեպքեր» մասերում անհրաժեշտ է հստակ նշել ստուդիայում բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնց արդյունքում կարող են չեղարկվել խաղերը:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 02.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 02.04.2024թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3.5.1 ենթակետի փոփոխության այն դրույթը, համաձայն որի՝ մասնակցի կողմից 6 ամսվա ընթացքում Խաղային հաշվի վրա գործարքներ չկատարելու դեպքում կազմակերպիչն իրավասու է փակել Խաղային հաշիվը, եթե հաշվեկշիռը 2000 ՀՀ դրամից քիչ է, անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե ինչպես է Մասնակիցը ստանալու իր Խաղային հաշվի վրա առկա վերը նշված մնացորդը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3.5.2 ենթակետի փոփոխության դրույթը, համաձայն որի՝ կազմակերպիչն իրավասու է մերժելու մասնակցի խաղային հաշիվը փակելը, եթե այն արգելափակված/սառեցված է կարգավորող/պարտադիր կատարողական մարմինների պահանջով և այլն, անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե որոնք են կարգավորող/պարտադիր կատարողական մարմինները և այլ մարմինները:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 03.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 03.04.2024թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 13-րդ կետով ներկայացված «Խաղադրույքներ հանդբոլում» 4.14.20 ենթակետում կատարվող փոփոխության մեջ հստակեցնել 40 րոպե տևողությամբ մրցախաղի կայացած համարվելուն վերաբերվող ժամանակը («...եթե արդեն մեկնարկած են եղել մրցախաղի համապատասխանաբար …. և 50-րդ րոպեները»):
- Կանոնակարգի լրացումների 19-րդ կետով ներկայացված «Կաբբադի» մրցախաղին վերաբերող փոփոխության մեջ ճշտել համարակալումը, այն է՝ «4.14.3» կետի փոխարեն անհրաժեշտ է նշել «4.14.37»:
Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված ««Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներ»-ի փոխարեն նշել ««Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ»:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`