Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(18)240089-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

26.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(18)240089-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «15» մարտի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Հակոբ Ռազմիկի Հովհաննիսյանի (այսուհետ՝ Վարորդ) նկատմամբ 2024 թվականի մարտի 06-ին կազմված թիվ Տ(18)240089 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(18)240089 արձանագրությունը` վարորդ Հակոբ Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 2024 թվականի մարտի 06-ին Մ-5 միջպետական նշանակության Ա/Ճ-ի 16 կմ հատվածում՝ (Արմավիրի կշռման կայան), վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 3․980 կիլոգրամով գերազանցող և մեկ տանող սռնու վրա ընկնող բեռնվածքը 1․630 կիլոգրամով գերազանցող 2 սռնի ունեցող ՎՈԼՎՈ «VOLVO» մակնիշի 636DD06 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ «SCHMITZ» մակնիշի 600G60 հաշվառման համարանիշի կիսակցորդով։
Համաձայն թիվ 30603240003 կշռման անդորրագրի՝ (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ, ստուգաչափման համար՝ թիվ 104602)՝ տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը կշռման պահին կազմել է 43․980 կգ․, որից 1-ին սռնին՝ 7․510 կգ․, 2-րդ սռնին՝ 13․130 կգ․, 3-րդ սռնին՝ 7․650 կգ․, 4-րդ սռնին՝ 7․460կգ․, 5-րդ սռնին՝ 8․230 կգ․։
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 2․2․2․1 կետի՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով, թույլատրելի առավելագույն զանգվածը սահմանված է 40 տոննա։
Նշված հավելվածի 3.2.1 կետի համաձայն՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)՝ թույլատրելի առավելագույն բեռնվածքը սահմանված է 11․5 տոննա։
Տվյալ պարագայում, Վարորդը գերազանցել է մեխանիկական տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն 40 տոննա զանգվածը 3․980 կիլոգրամով և մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի 11․5 տոննա բեռնվածքը՝ 1․630 կիլոգրամով։
Վերոնշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. մարտի 14-ին, ժամը՝ 11։00-ին, որին ներկայացել է Հակոբ Հովհաննիսյանը և կատարված իրավախախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնել։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Հակոբ Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(18)240089 արձանագրությունը, կշռման թիվ 30603240003 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Հակոբ Ռազմիկի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ














Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։


Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`