Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)233799-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

26.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)233799-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «23» հոկտեմբերի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Մարատ Սերգեյի Ավագյանի (այսուհետ նաև՝ վարորդ, անձնագիր՝ AT0644963) նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 08-ին կազմված թիվ Տ(19)233799 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(19)233799 արձանագրությունը և կշռման թիվ 20810230149 կշռման անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ վարորդ Մարատ Սերգեյի Ավագյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 08․10․2023թ․-ին, ժամը՝ 18։53-ին, Մ-2 միջպետական նշանակության Ա/Ճ-ի 200-000 կմ հատվածում երթևեկել է երկու սռնի ունեցող կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածքը 2․540 կիլոգրամով գերազանցող 3 սռնի ունեցող ԿԱՄԱԶ «KAMAZ» մակնիշի 37 QR 235 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով և 2 սռնի ունեցող ՕԴԱԶ «ODAZ» 02 A 724 հաշվառման համարանիշի կիսակցորդով։
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3.4.3 կետի՝ երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8), թույլատրելի առավելագույն բեռնվածությունը՝ 18․000 կիլոգրամ է։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 20․10․2023թ․-ին ժամը՝ 16։00-ին, որի մասին Մարատ Սերգեյի Ավագյանը պատշաճ ծանուցվել է 08․10․2023թ․-ին, ժամը 18։53-ին, սակայն գործի քննության նշանակված օրը չի ներկայացել։
Համաձայն թիվ 20810230149 կշռման անդորրագրի՝ տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը կշռման պահին կազմել է 37․190 կգ․, որից 1-ին սռնին՝ 3․810 կգ․, 2-րդ սռնին՝ 6․030 կգ․, 3-րդ սռնին՝ 6․810 կգ․, 4-րդ սռնին՝ 10․530 կգ․, 5-րդ սռնին՝ 10․010 կգ․։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Մարատ Սերգեյի Ավագյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)233799 արձանագրությունը, կշռման թիվ 20810230149 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Մարատ Սերգեյի Ավագյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 400․000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`