Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N S(22)234951-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

26.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N S(22)234951-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «12» հունվարի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Ռոբերտ Սեյրանի Հովհաննիսյանի (այսուհետ՝ Վարորդ, անձնագիր՝ AL0361160) նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին կազմված թիվ S(22)234951 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 29.12.2023 թվականին, ժամը՝ 11։18-ին, կազմվել է թիվ S(22)234951 արձանագրությունը և կշռման թիվ 22912230040 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ Վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 29.12.2023թ․-ին, ժամը՝ 11։18-ին, Մ-2՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 860 կիլոգրամով գերազանցող և մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 1․210 կիլոգրամով գերազանցող, 2 սռնի ունեցող ԴԱՖ «DAF» մակնիշի 001 TT 31 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով և 3 սռնի ունեցող ՔՐՈՆ «KRONE» մակնիշի 31 T 001 հաշվառման համարանիշի կիսակցորդով:
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. հունվարի 12-ին, ժամը՝ 14։00-ին։ Ռոբերտ Սեյրանի Հովհաննիսյանը, պատշաճ ծանուցված լինելով 29․12․2023թ․-ին, ժամը 11։18-ին, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3․2․1 կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով), թույլատրելի առավելագույն բեռնվածքը՝ 11․5 տոննա է։ Համձայն նույն հավելվածի 2․2․2․1 կետի՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով, թույլատրելի առավելագույն զանգվածը՝ 40 տոննա է։
Համաձայն կշռման թիվ 22912230040 անդորրագրի ՝ 2 սռնի ունեցող ԴԱՖ «DAF» մակնիշի 001 TT 31 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցը, 3 սռնի ունեցող ՔՐՈՆ «KRONE» մակնիշի 31 T 001 հաշվառման համարանիշի կիսակցորդով, բեռնված է եղել 40․860 կգ․, որից 1-ին սռնին՝ 6․980 կգ․, 2-րդը՝ 12․710 կգ․, 3-րդը՝ 7․070 կգ, 4-րդը՝ 7․090 կգ․, 5-րդը՝ 7․010 կգ․, այսինքն՝ Ռոբերտ Սեյրանի Հովհաննիսյանը գերազանցել է մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնու վրա ընկնող թույլատրելի՝ 11․500 կգ․, առավելագույն բեռնվածքը 1․210 կիլոգրամով։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Ռոբերտ Սեյրանի Հովհաննիսյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ S(22)234951 արձանագրությունը, կշռման թիվ 22912230040 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով, 244․13-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Ռոբերտ Սեյրանի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`