Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պարտապանի բաժնային սեփականությունը ձեռք բերելու՝ նախապատվության իրավունքի մասին հայտարարություն

26.01.2023

Հայտատու` Մուշեղ Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 -րդ հոդված

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2017թ. թիվ ԵԱՔԴ/0057/04/17 վճռով Մուշեղ Քոչարի Սաֆարյանը (հասցե` ք. Երևան, Այգեձոր 76-21, անձնագիր AM0629895 տրված 15.02.2012թ. 004-ի կողմից, ծնված,՝23/01/1971թ.) ճանաչվել է սնանկ։ Նույն դատարանի սնանակության գործով կառավարիչ է նշանակվել Վարազդատ Ասատրյանը։
Կառավարչի նախաձեռնությամբ կազմակերպվել է Մ. Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի գնահատում։
- ք. Երևան, Արաբկիր համայնք,Բաղրամյան պողոտա, 53 շենք, թիվ 45 բնակարան (սեփականության վկայական՝ 2246305, շենքի տվյալները. կադաստրային ծածկագիր՝01-003-136-075-001-045,նպատակային նշանակություն՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակարան, մակերեսը՝ 127,1, իրավունքի տեսակը՝սեփականություն) հասցեի գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մուշեղ Քոչարի Սաֆարյանին և Նարինե Համլետի Հարությունյանին:
Շուկայական արժեքը կազմում է 55.000.000 /հիսունհինգ միլիոն/ ՀՀ դրամ։
Առաջնորդվելով ՀՀ քաղ. օրենսգրքի 195-րդ հոդվ. 1-ին մասով` Նարինե Համլետի Հարությունյանին առաջարկվում է
օգտվել պարտապանի բաժնային սեփականությունը ձեռք բերելու նախապատվության իրավունքից։
Հայտարարությունից հետո 10-օրյա օրացուցային ժամկետում իրավունքից չօգտվելը կամ դիրքորոշում չներկայացնելը կդիտարկվի որպես նախապատվության իրավունքի իրացումից հրաժարում։

Հասցե` ք. Երևան, Ե. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`