Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 22-21-20 վարույթի շրջանակում ծանուցում Սամվել Ռուբենի Կճոյանին

30.12.2022

Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Թիվ 22-21-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Սամվել Ռուբենի Կճոյանին
(հաշվառման հասցե՝ ք.Երևան, Արաբկիր, Սուրբ Աբգար թագավորի փողոց, տուն 77)

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի հունվարի 11 ին՝ ժամը 11:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-219 հեռախոսահամարին:

Հասցե` ք․ Երևան, Տիգրան Մեծ 50

Հեռ..` 010311219

Էլ. փոստ`