Ծանուցում՝ Էրիկ Մկրտչյանին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության հրավիրելու մասին և ՎԻՎ արձանագրություն
29.05.2023
«ԳԻՌՈՍ» ՍՊԸ-Ի
ՏՆՕՐԵՆ ԷՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ԷԼ. ՀԱՍՑԵ՝ Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ 1, ԲՆ. 77
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2023 թվականի հունիսի 06-ին, ժամը 11։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի ապրիլի 10-ի թիվ Վ/Դ-136 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129
Հեռ..` 010-65-55-03
Էլ. փոստ`