Ծանուցագիր Սեպուհ Մխճեանին թիվ թիվ ՎԴ-437 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, ինչպես նաև ՎԻՎ արձանագրության տրամադրում։ ՎԻՎ արձանագրություն համար 1868, 06.11.2023թ.
07.11.2023
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՊՈՒՀ ՄԽՃԵԱՆԻՆ
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՏԵՐՅԱՆ ՓՈՂ. 52 ՇԵՆՔ, 13 ԲՆ.,
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 10։15–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ-437 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կատարող՝ Գարիկ Պողոսյան
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն
հեռ. 65-05-53 (20)