ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ և ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
24.12.2023
Ձեր նկատմամբ սկսված վարչական գործի վարույթին մասնակցելու համար թիվ /22-4/73843-2023 գրութամբ Դուք հրավիրվել եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով։
Վարչական իրավախախտման վերաբերալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալները կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին /ՀՀ ՎԻՎՕ 267 հոդված/:
Ելնելով վերոգրյալից, վարչական գործի վարույթին մասնակցելու համար 2024թ.-ի հունվարի 5-ին ժամը 11:30-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Գործի քննությանը մասնակցելու համար 2024թ.-ի հունվարի 9-ին ժամը 11:30-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Խնդրում ենք նշված օրը ներկայանալ և մասնակցել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 332-րդ համաձայն՝ չներկայանալու դեպքում գործի քննությունը կիրականացվի Ձեր բացակայությամբ:
Հասցե` Մովսես Խորենացու 3, 7, Երևան 0015, Հայաստան
Հեռ..` 060 841801 /1806/
Էլ. փոստ`