Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)233762-Ա Վարչական տույժ նշանակելու մասին
06.02.2024
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)233762-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «04» հոկտեմբերի 2023թ․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Նաջաֆլու Մոհամմադրեզաի (NAJAFLOU MOHAMMADREZA) (այսուհետ նաև՝ Վարորդ) նկատմամբ 21.09.2023 թվականին կազմված թիվ Տ(19)233762 (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 21.09.2023 թվականին կազմվել է թիվ 22109230016 կշռման անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ Գ/Հ-1, ստուգաչափման համար՝ թիվ 075731) և թիվ Տ(19)233762 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Համաձայն արձանագրության՝ Մ-2 ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ճանապարհի 200+000 կմ հատվածում վարորդը երթևեկել է մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 920 կգ-ով գերազանցող, 2 սռնի ունեցող VOLVO (ՎՈԼՎՈ) մակնիշի 332CM61 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ» (SCHMITZ) մակնիշի 331C01 հաշվառման համարանիշի կիսակցորդով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) սահմանվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Վարորդի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վարորդը պատշաճ ծանուցված լինելով գործի քննության տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել գործի քննությանը և չի ներկայացրել գրավոր առարկություն։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Նաջաֆլու Մոհամմադրեզաին (NAJAFLOU MOHAMMADREZA) ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`