Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(16)234432-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

26.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(16)234432-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «21» նոյեմբերի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Արտակ Գուրգենի Արզանյանի նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 07-ին կազմված թիվ Տ(16)234432 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(16)234432 արձանագրությունը և կշռման թիվ 20711230085 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ վարորդ Արտակ Գուրգենի Արզանյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 07-ին, ժամը 13։15-ին կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում երթևեկել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 1․180 կգ.-ով գերազանցող 3 սռնի ունեցող ՄԱՆ «MAN» մակնիշի 81 FC 818 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 2 սռնի ունեցող ՎԱՆ ՀՈՒԼ«VAN HOOL» մակնիշի 02 C 255 հաշվառման համարանիշի կցորդով։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 21․11․2023թ․-ին ժամը՝ 14։10-ին, որին Արտակ Գուրգենի Արզանյանը չի ներկայացե։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3.2.1․ կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով), թույլատրելի առավելագույն բեռնվածքը՝ 11․500 կիլոգրամ է։
Համաձայն կշռման թիվ 20711230085 անդորրագրի՝ 3 սռնի ունեցող ՄԱՆ «MAN» մակնիշի 81 FC 818 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցը, 2 սռնի ունեցող ՎԱՆ ՀՈՒԼ«VAN HOOL» մակնիշի 02 C 255 հաշվառման համարանիշի կցորդով, բեռնված է եղել 38․440 կգ-ով, որից 1-ին սռնին՝ 7130կգ․, 2-րդը՝ 12680կգ․, 3-րդը՝ 8690կգ․, 4-րդը՝ 4610կգ․, 5-րդը՝ 5330կգ․, այսինքն Արտակ Գուրգենի Արզանյանը գերազանցել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 1․180 կգ.-ով։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(16)234432 արձանագրությունը, կշռման 20711230085 անդորրագիրը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Արտակ Գուրգենի Արզանյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
Արտակ Գուրգենի Արզանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`