Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի «Տափերականի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ում մեթոդիստի / ուս. գծով տնօրենի տեղակալ / 1.0 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:

26.02.2024

Հայտատու` «Տափերականի նախադպրոցական ուսումնական հաստատություն»ՀՈԱԿ
17.02.2022թ.N 08- Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի «Տափերականի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ում մեթոդիստի / ուս. գծով տնօրենի տեղակալ / 1.0 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մեթոդիստի / ուս. գծով տնօրենի տեղակալ / համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2. Բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ, վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մանկավարժական ստաժ
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 26.02.2024թ-ից մինչև 21.03.2024թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով` Տափերական Իսակով 2 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 1400-ին Վեդի համայնքի «Տափերականի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում :
Հասցե՝: Տափերական Իսակով 2
Էլեկտրոնային հասցե` mtaperakan@inbox.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-58-39-98 հեռախոսահամարով:

Հասցե` Տափերական, Իսակով 2

Հեռ..` 093-58-39-98

Վեբ կայք` mtaperakan@inbox.ru

Էլ. փոստ`