թիվ 07724698 կատարողական վարույթով պարտապան Գառնիկ Հակոբջանյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
02.12.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.06.2021թ.-ին տրված թիվ ԵԴ/0068/17/18 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Նարինե Սոկրատի Հակոբջանյանից, Իգոր Գառնիկի Հակոբջանյանից և Գառնիկ Իգորի Հակոբջանյանից համապարտության կարգով հօգուտ «Յունբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 11.774.290 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածելով՝ գրավադրված, Գառնիկ Իգորի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ լոռու մարզ, ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի 8/1 հասցեում գտնվող բնակելի տան վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: