թիվ 01916619 կատարողական վարույթով պարտապան Գևորգ Սաքանյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
04.08.2023
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.12.2022թ.–ին տրված թիվ ԼԴ/4342/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է հրապարակային սակարկություններով վաճառել Լոռու մարզ, Գուգարք համայնքում գտնվող 06-031-67-022 կադաստրային համարով անշարժ գույքը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար թիվ 1742717 վկայական/ և վաճառքից ստացված գումարը հավասարաչափ բաշխել Գևորգ Սաքանյանի, Ռաֆիկ Սաքանյանի և Մարուս Սաքանյանի միջև՝ բռնագանձում տարածելով Գևորգ Ռաֆիկի Սաքանյանի հասանելիք բաժնի վրա՝ թիվ ԼԴ/3546/02/15 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2016թ. վճռով Գևորգ Սաքանյանից հօգուտ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձման ենթակա գումարի չափով: