թիվ 09569596 կատարողական վարույթով պարտապան Սուսաննա Ժամհարյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
21.08.2023
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.09.2022թ.-ին տրված թիվ ԼԴ/0109/02/22 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սուսաննա Ժորիկի Ժամհարյանից և Դավիթ Աբրահամի Ժամհարյանից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 879.218 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների ընթացքում արգելադրվել է Սուսաննա Ժորիկի Ժամհարյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճղ., 64/29 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: