թիվ 10048982 կատարողական վարույթով պարտապան Արտյոմ Միրզախանյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
21.08.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2023թ.-ին տրված թիվ ԵԴ/36095/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Արտյոմ Ալեքսանդրի Միրզախանյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.682.527 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների ընթացքում արգելադրվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Իսահակյան 9/36 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: