թիվ 09299712 կատարողական վարույթով պարտապան Վարշամ Դարբինյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
05.10.2023
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.06.2022թ. տրված թիվ ԵԴ/9017/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Վարշամ Սուրենի Դարբինյանից հօգուտ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 9.063.284 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝բռնագանձումը տարածել գրավադրված գույքի՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ-4 թաղամաս 2 շենք 2 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսը՝ կատարողական գործողությունների կատարման ծախս: