թիվ 05970079 (պարտապան՝ Կամո Հայկի Շահբազյան) և 05970080 կատարողական վարույթներով Կարինե Հայկի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
13.10.2023
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.02.2020թ. տրված թիվ ԼԴ/2895/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Կամո Կարոյի Շահբազյանից և Կարինե Հայկի Շահբազյանից հօգուտ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 1.100.335 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աղայան փող. թիվ 81/37 հասցեի անշարժ գույքի վրա:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել Կարինե Հայկի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճղ. 141/13 հասցեի անշարժ գույքի վրա: