թիվ 05229630 կատարողական վարույթով պարտապան՝ Գևորգ Ղազարյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
26.10.2023
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.05.2019թ. տրված թիվ ԵԿԴ/1923/17/17 կատարողական թերթի համաձայն պետք է Գեվորգ Սիմոնի Ղազարյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.437.278 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել Սուսան Ռաֆիկի Սողոմոնյանին, Գագիկ Դանիելյանին և Գեվորգ Սիմոնի Ղազարյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզ, Սպիտակ, Ս. Ավետիսյան փող. թիվ 10 հասցեի անշարժ գույքի վրա: