Որոշում թիվ 00617746 կատարողական վարույթով արգելադրված գույքը Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ Արսեն Մակարյան)
23.04.2024
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.03.2015թ. տրված թիվ ԼԴ4/0280/02/12 կատարողական թերթի համաձայն պետք է Արսեն Ալբերտի Մակարյանին, Լիաննա Լիպարիտի Ղազարյանին և Ալլա Արսենի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի ք. Սպիտակ, Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող տունը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել Արսեն Ալբերտի Մակարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք. Սպիտակ, Մյասնիկյան փողոց թիվ 76 հասցեի անշարժ գույքի վրա: