Ո Ր Ո Շ ՈՒ Մ թիվ 10724689 կատարողական վարույթով Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին
30.04.2024
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.06.2023թ. տրված թիվ ԼԴ/2489/02/22 կատարողական թերթի համաձայն պետք է Գոռ Գագիկի Պապյանից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.275.873 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է Գոռ Գագիկի Պապյանին պատկանող, համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված, հետախուզման մեջ գտնվող VOLKSWAGEN GOLF 1.6 մակնիշի, 36 TP 503 պետհամարանիշի, 1994թ. արտադրության ավտոմեքենան: