Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ 06492976 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ Սյուզաննա Մելոյան)

30.04.2024

Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին, Հարկադիր կատարող՝ Ավետիս Ղազազյան
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ և ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.08.2023թ. տրված թիվ ԼԴ/7428/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ, Լոռու մարզ, Ջրաշեն համայնք, բնակելի տուն հասցեի անշարժ գույքը / 04.12.2003թ. տրված թիվ 1396538 անշարժ գույքի սեփականության / օգտագործման / իրավունքի գրանցման վկայական / և վաճառքից ստացված գումարը հավասարաչափ բաշխել Սյուզաննա Սայադի Մելոյանի, Գայանե Արմենակի Մելոյանի, Ֆլորա Սայադի Մելոյանի, Նվեր Սայադի Մելոյանի, Սայադ Մերուժանի Մելոյանի և Փարվանա Սայադի Մելոյանի միջև՝ բռնագանձում տարածելով Սյուզաննա Սայադի Մելոյանին հասանելիք բաժնի վրա՝ թիվ ԼԴ/4993/02/19 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2020թ. վճռով Սյուզաննա Սայադի Մելոյանից հօգուտ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձման ենթակա գումարի չափով:
Սայադ Մերուժանի Մելոյանի և Փարվանա Սայադի Մելոյանի բաժնեմասերին համապատասխան գումարը թողնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվում՝ մինչև Սայադ Մերուժանի Մելոյանի և Փարվանա Սայադի Մելոյանի ժառանգության ընդունումը:
Սյուզաննա Սայադի Մելոյանից հօգուտ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 65.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության հետ կապված ծախսերի հատուցման գումար:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`