Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ 10694979 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ <<Աննա և Կարեն>> ՍՊԸ)

30.04.2024

Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին, Հարկադիր կատարող՝ Ավետիս Ղազազյան
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ և ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից 10.01.2023թ. կայացված թիվ 79862-16Ա որոշման համաձայն պետք է «Աննա և Կարեն» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 19.354.806 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, Սպիտակ համայնք գյուղ Քարաձոր թիվ 14032022-06-0040 վկայականով անշարժ գույքի վրա:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`