Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 16.05.2022թ. կայացած նիստի արձանագրությունից

16.05.2022

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.04.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.04.2022թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով ստորև ներկայացված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ռիչի Ռուլետկա» խաղի անցկացման կարգում հստակեցնել.
ա) «Ստրեյթ ափ» խաղադրույքի շահումի հաշվարկման կարգին վերաբերող դրույթները, քանի որ խաղի անցկացման կարգում մի դեպքում նշվում է, որ «Ստրեյթ ափ» խաղադրույքի շահումն է բազմապատկվում աստղերի տակ թաքնված թվերով, իսկ մյուս դեպքում՝ «Ստրեյթ ափ» խաղադրույքի գումարն է բազմապատկվում աստղերի տակ թաքնված թվերով,
բ) «Ստրեյթ ափ» խաղադրույքի շահման չափին վերաբերող դրույթը՝ նշելով, թե որ դեպքում է կիրառվում այն:
գ) արդյոք 49 ոսկյա աղյուսների տակ թաքնված են միայն թվեր՝ 15-700 միջակայքից, թե առկա են նաև աստղեր, և եթե թաքնված են միայն թվեր, ապա նշել դրանց կապը միմյաց հետ:
2. Հիմք ընդունելով «ՊՈԼԻՄԵՐ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ (ԽՏ-013 լիցենզիա) կողմից 03.05.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՊՈԼԻՄԵՐ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ կողմից 03.05.2022թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպան և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`