Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար արխիվացման ծառայությունների ձեռքբերման նպատակով «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/12՚ ծածկագրով ընթացակարգի մասին

15.08.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

ՙՙԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/12՚՚ ծածկագրով ընթացակարգի
շրջանակներում գրանցված մասնակիցներին
ՙՙԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/12՚՚ ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռքբերել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ծառայություններ (հրավերը կցվում է):
Սույն հրավերի(ծանուցման) ծածկագիր է հանդիսանում` ՀՀ-ՖՆ-ՇՀԾՁԲ-14-1-11/12:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտը անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետև՝ կայք) միջոցով ոչ ուշ, քան 2014 թվականի օգոստոսի 27-ը, մինչև ժամը 10-00-ը:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է Գ.Ղազարյանը:
Հայտերը կբացվեն 2014 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 10-00-ին՝ www.armeps.am կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար արխիվացման ծառայությունների ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար արխիվացման ծառայությունների (որը կազմված է՝ 1 չափաբաժնից) տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման առարկայի մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի(ծանուցման ) N-1 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված՝
ա. Գնման ընթացակարգին մասնակցելու դիմում(Հավելված N-5)ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. Գնային առաջարկ (ՀավելվածN-5.1): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով (օրինակելի ձևերը կցվում են), որին կցվում է գնացուցակը (հավելված 5.2), որը (Կայք է ներբեռնվում) մասնակցի կողմից հաստատված բնօրինակ փաստաթղթի արտատպված (սկանավորված) տարբերակը (ֆայլը): Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ՖՆ-ՇՀԾՁԲ-14-1-11/12 ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/12» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային փոստի հասցեն է՝ gnumner@customs.am:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 544697

Էլ. փոստ`