Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 26.05.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

27.05.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

26.05.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության ՏՏ ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության 14.04.2015թ. թիվ 6/6-1/808500-15 գրությունը, Նաիրիի տարածքային հարկային տեսչության 17.04.2015թ. թիվ 60-4/811544-15, 21.04.2015թ. թիվ 60-4/813505-15, 06.05.2015թ. թիվ 60-4/822132-15 և 19.05.2015թ. թիվ 60-4/831291-15 գրությունները և առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով (Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը)` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 04.02.2014թ. «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-004 լիցենզիայի նկատմամբ 27.04.2015թ. հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարչական վարույթը կարճել:
2. Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության ՏՏ ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության 14.04.2015թ. թիվ 6/6-1/808500-15 գրությունը, Հրազդանի տարածքային հարկային տեսչության 17.04.2015թ. թիվ 56-5/810921-15 գրությունը և 26.05.2015թ. թիվ 03-568 տեղեկանքը և առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով (Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը)` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-003 լիցենզիայի նկատմամբ 30.04.2015թ. հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարչական վարույթը կարճել:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`