Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 01.06.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

01.06.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

01.06.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 22.05.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 22.05.2015թ. ներկայացված «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված «տվյալ» բառը փոխարինել «չխաղարկված» բառով:
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետի 1-ին ենթակետը և 4-րդ կետը խմբագրել` հստակ նախատեսելով այն դեպքերը, թե երբ համապատասխան պարտականությունը կկրի մասնակիցը և երբ կազմակերպիչը:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`