Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.06.2015

Տիպ` Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ Կառավարության 25.01.2005թ. N224-Ն որոշում, հավելված 3, կետ 4

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Նշված թափուր պաշտոնի զբաղեցման համար մրցույթը կանցկացվի Նախարարության շենքում (ք. Երևան, Աբովյան 9) 2015 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 1100-ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, սենյակ 209, հեռ. 52-85-95) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (լրացվում է տեղում),
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
7) տեղեկանք մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
10) տեղեկանք առ այն, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է։
Քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
Քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին) հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի հուլիսի 8-ը:

 

Հասցե` Ք. Երևան, Աբովյան 9

Հեռ..` +374 10 52-85-95