Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.06.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հմ. 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած  կարգով ստացած  հավաստագիր:
Գյումրու պետական տեխնիկական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի  պատճենը,
դ) հավաստագրի  պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2015 թվականի  հունիսի 17-ից հուլիսի 16-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2015 թվականի հուլիսի 23-ին, ժամը՝ 1400-ին, Գյումրու պետական տեխնիկական քոլեջում:
 

Հասցե` ք.Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 527343

Վեբ կայք` http://www.edu.am

Էլ. փոստ`